Ժողովո՛ւրդ. կարո՞ղ ա չեք քվեարկում թիվ 16-ին. Փաշինյանը՝ սիսիանցիներին
Քաղաքական
13:29 08/05/2026
Հայաստան

Ժողովո՛ւրդ. կարո՞ղ ա չեք քվեարկում թիվ 16-ին. Փաշինյանը՝ սիսիանցիներին

«Ինչ որ արել ենք, դուք տեսնում եք, ինչը որ չի արվել, էդ էլ գիտեք։ Մենք այս ընթացքում բազմաթիվ խնդիրներ լուծել ենք, բայց կան նաև բազմաթիվ խնդիրներ, որ մնում են չլուծված, բայց մենք շատ դարակազմիկ խնդիրներ ենք լուծել սոցիալական ոլորտում»,- Սիսիանցիների հետ հանդիպանն ասաց Նիկոլ Փաշինյանը և բերեց առողջության ապահովագրության օրինակը։

Հայտարարելով, թե խոսակցություն կա, որ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգն ընտրություններից հետո չեղարկվելու է՝ Փաշինյանը բարձրախոսի մոտ կանչեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, որպեսզի նա փաստի որ չի դադարեցվելու, այլ նոր խմբեր են ներգրավվելու։

«Ես մտել եմ մի քանի թոշակառուների տուն և բոլորն էլ հաստատել են, որ իրենց թոշակները 10 հազար դրամով բարձրացել է»,- հայտարարեց փաշինյանը, բայց շեշտեց որ քարոզարշավը դրա մասին չէ։

«Մեր պատմության մեջ հաճախ է եղել, որ նահատակներ ենք ունեցել, բայց վերջնարդյունքում դժվար է եղել ձևակերնպել, թե ինչ ստացանք։Այսօր ես ձեզ ասում եմ ինչ ստացանք՝ ապագա։ Մենք ստացանք ապագա, որը ոչ թե 7 սարի հետևում է, այլ այսօր է, հիմա է»,-ասաց Փաշինյանը՝ նշելով, որ այդ ապագան այն է, որ քաղաքացին 3-4 մլն դրամի անվճար վիրահատության է ենթարկվում։ Նա նաև նշեց, թե նահատակների արդյունքում ունեցել ենք պետություն և պատմություն։

«Փառք նահատակներին և կեցցե Հայաստանի Հանրապետությունը, բայց դրան էլ արարողակարգ կա, պետք է երեք անգամ ասենք կեցցե,կեցցե կեցցե... Փորձե՞նք»,- ասաց Փաշինյանը՝ ստիպելով երեք անգամ կրկնել «կեցցե» բառը։

Վերջում նա կոչ արեց վանկարկել, որ ընտրության օրը քվերակեն թիվ 26-ին։ Բայց հավաքվածները չմիացան վանկարկմանը։

«Ժողովուրդ. կարո՞ղ ա չեք քվեարկում թիվ 16-ին։ Ուրեմն կրկնենք՝ «Ընտրություններ 2026-ին՝ քվեարկում ենք 16-ին»»,- վանկարկել ստիպեց Փաշինյանը։

Նա չպատասխանեց քաղաքացիների հարցերին՝ասելով , թե խոսալու ժամանակ չունի, չի սիրում ուշանալ։

 «Ահա այստիսին էր Սիսիսանի մեր հորդառատ, սրտառուչ և զգացմունքառատ հանդիպումը, սիրում եմ ձեզ սիսիանցիներ, լավ եղեք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ժողովո՛ւրդ. կարո՞ղ ա չեք քվեարկում թիվ 16-ին. Փաշինյանը՝ սիսիանցիներին