Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին գումար առաջարկած երիտասարդը ձերբակալվել է
Իրավունք
17:40 08/05/2026
Հայաստան

Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին գումար առաջարկած երիտասարդը ձերբակալվել է

Շիրակի մարզի գումարտակի պարեկները մայիսի 7-ին Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են «Լեքսուս» մակնիշի մեքենա: Պարզվել է, որ առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը չի համապատասխանում սահմանված չափանիշներին:

Վարչական իրավախախտումը չարձանագրելու նպատակով 25-ամյա վարորդը պարեկներին առաջարկել է գումար։
Երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Աշոցքի բաժին, իսկ տրանսպորտային միջոցը՝ հատուկ պահպանվող տարածք:

Երիտասարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին գումար առաջարկած երիտասարդը ձերբակալվել է