Հիմա որ ընտրվեք, մեր երեխեքին էլ չե՞ն կոտորելու, երկու երեխա եմ կորցրել. հարց՝ Թաթոյանին
Քաղաքական
18:20 09/05/2026
Հայաստան

Հիմա որ ընտրվեք, մեր երեխեքին էլ չե՞ն կոտորելու, երկու երեխա եմ կորցրել. հարց՝ Թաթոյանին

«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանն այսօր՝ մայիսի 9-ին, թիմի հետ քարոզարշավ է իրականացրել Երևանի Նոր Նորք վարչական շրջանում։

Այցի ընթացքում նրանք հանդիպել են քաղաքացիների հետ, ներկայացրել կուսակցության ծրագրային հիմնական դրույթները, պատասխանել բնակիչներին հետաքրքրող հարցերին և բաժանել նախընտրական բուկլետներ։

Պատերազմից կրկնակի կորուստ ունեցած մի կին Արման Թաթոյանին հարցրել է․ «Հիմա որ ընտրվեք, մեր երեխեքին էլ չե՞ն կոտորելու։ Երկու երեխա եմ կորցրել»։  Արման Թաթոյանը պատասխանել է․ «Մայրիկ ջան, մեր ընտրվելուց հետո է լինելու իրական խաղաղությունը»։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հիմա որ ընտրվեք, մեր երեխեքին էլ չե՞ն կոտորելու, երկու երեխա եմ կորցրել. հարց՝ Թաթոյանին