Շուշին, ողջ գերեվարված Արցախ հայրենիքը նայում է մեզ… Իսկ մեր կոչումն է հանդիպել այդ հայացքին. Բագրատ Սրբազան
Հասարակություն
13:29 09/05/2026
Հայաստան

Շուշին, ողջ գերեվարված Արցախ հայրենիքը նայում է մեզ… Իսկ մեր կոչումն է հանդիպել այդ հայացքին. Բագրատ Սրբազան

«Հաղթանակն այլընտրանք չունի։ Շուշիի՝ մեր չքնաղ դշխոյի ազատագրության օրն է այսօր, միևնույն ժամանակ, մեր գողացված և կողոպտված ուրախության օրը: Այս օրը լույսն ու խավարը խառնվել են իրար, բայց լույսը աստվածային զարմանալի հատկություն և ուժ ունի, որ միշտ, անգամ մի շողը, հաղթում է խավարի ողջ թանձրությանը, որքան էլ այն խորը և ծավալուն լինի»,-մայիսի 9-ի առիթվ իր խոսքում նշել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Նա գրել է.

«Խոնարհումս մեր լույս նահատակների առջև: Ինչպես միշտ ասել եմ՝ ես, մենք պարտք ունենք ձեզ վերադարձնելու: Մենք մեր հերոսներին, մեր նահատակներին երազ ու հաղթանակ ենք պարտք:

Որքան էլ անհավատալի և անհույս թվա ոմանց, ես հավատում եմ Հայոց գալիք Հաղթանակին, քանի որ մենք այս աշխարհից կմեկնենք նզովված կամ օրհնված:

Շուշին, ողջ գերեվարված Արցախ հայրենիքը նայում է մեզ… Իսկ մեր կոչումն է հանդիպել այդ հայացքին և դարձյալ կոչվել Ազգ Հաղթության և հավատարմության:

Եվ այո՛, Հայոց Գալիք Հաղթանակն այլընտրանք չունի»։

Հայրենիքի կալանավոր
Բագրատ արք. Գալստանյան
09.05.2026

Աղբյուրը`Panorama.am
Placeholder