Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանը զգալի առավելություններ է ստանում ԵԱՏՄ շրջանակներում. Պուտին
Հայաստանը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում զգալի առավելություններ է ստանում, այդ թվում՝ գյուղատնտեսության և միգրացիայի ոլորտներում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Հայաստանը զգալի առավելություններ է ստանում Եվրասիական տնտեսական համագործակցության շրջանակներում. սա վերաբերում է գյուղատնտեսությանը, վերամշակող արդյունաբերությանը, մաքսային ու այլ տուրքերին և այլն, և սա վերաբերում է միգրացիոն ոլորտին», - Ռիա նովոստիի հաղորդմամբ, լրագրողներին ասել է Պուտինը։
Վլադիմիր Պուտինը խոսել է Ռուսաստանի և հայ ժողովրդի միջև դարեր շարունակ գոյություն ունեցող առանձնահատուկ հարաբերությունների մասին. «Մենք դարեր շարունակ առանձնահատուկ հարաբերություններ ենք ունեցել հայ ժողովրդի հետ»։