Նիկոլ Ողորմելին պարծենում է նրանով, որ Հայաստանը մտցնում է Ադրբեջանի երախը. Զուրաբյան
Քաղաքական
09:26 09/05/2026
Հայաստան

Նիկոլ Ողորմելին պարծենում է նրանով, որ Հայաստանը մտցնում է Ադրբեջանի երախը. Զուրաբյան

«2008-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հաղթող նախագահ է, ողջունում էր Ղարաբաղյան հարցում նրա վարած քաղաքականությունը։ Հիմա պարզվում է, որ այդ ամեն ինչը սխալ էր։ Հարց է ծագում, ի՞նչ է փոխվել»,-ասում է ՀԱԿ համակարգող, ՀԱԿ նախընտրական ցուցակը գլխավորող Լևոն Զուրաբյանը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Լևոն Տեր-Պետրոսյանը պետությունը թակարդն էր գցել, իսկ ինքը թակարդից հանել է։

Զուրաբյանի գնահատմամբ, փոխվել է մի պարզ բան՝ Նիկոլ Փաշինյանը դարձավ Հայաստանի ղեկավար, կործանեց Արցախը, բերեց մեզ նվաստացուցիչ պարտություններ, պետությունն անցկացրեց 3 պատերազմներով։

«Պարզվում է, որ այդպիսով նա պետությունը հանում էր թակարդից, բայց Փաշինյանը Հայաստանին ամենամեծ վնաս հասցրած մարդկանցից է։ Նիկոլ Փաշինյանն Արցախն արդեն կոխել է Ադրբեջանի երախը, հիմա Հայաստանն է փորձում կոխել Ադրբեջանի երախը»,-ասում է Զուրաբյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Նիկոլ Ողորմելին պարծենում է նրանով, որ Հայաստանը մտցնում է Ադրբեջանի երախը. Զուրաբյան