«Ուժեղ Հայաստան»-ի անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին
Քաղաքական
17:15 09/05/2026
Հայաստան

«Ուժեղ Հայաստան»-ի անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին

Այսօր՝ մայիսի 9-ին, Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն ու կուսակցության անդամներն այցելել են Հաղթանակի զբոսայգի և «Մայր Հայաստան» հուշահամալիրի անմար կրակի մոտ հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին։

Հուշահամալիր այցի ընթացքում Նարեկ Կարապետյանը ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ, ինչպես նաև շփվել հուշահամալիր եկած քաղաքացիների հետ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ուժեղ Հայաստան»-ի անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին