Պուտին. ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի ծրագրերը հատուկ քննարկման կարիք ունեն
Քաղաքական
22:28 09/05/2026
Աշխարհ

Պուտին. ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի ծրագրերը հատուկ քննարկման կարիք ունեն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու ծրագրերը պահանջում են հատուկ քննարկում։

«Ինչ վերաբերում է Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու ծրագրերին, ապա դա, իհարկե, պահանջում է հատուկ քննարկում», - Ռիա նովոստիի հաղորդմամբ, լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահը։

Պուտինը շեշտել, որ այս հարցը մի քանի անգամ քննարկել է  Նիկոլ Փաշինյանի հետ։

Նա նշել է, որ Հայաստանը պետք է որքան հնարավոր է շուտ որոշի՝ միանա՞ ԵՄ-ին, թե՞ ԵԱՏՄ-ին։ Այդ դեպքում հնարավոր կլինի «մեղմ և քաղաքակիրթ ապահարզան»։

Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը  դեմ չի լինի Հայաստանի որևէ որոշման. «Եթե որոշումը օգուտ է բերում հայ ժողովրդին, խնդրում, մենք դեմ չենք լինի դրան»։

Պուտինը կարծում է, որ տրամաբանական կլինի Հայաստանում հանրաքվե անցկացնել և հարցնել Հայաստանի քաղաքացիներին, թե ինչպիսին կլինի նրանց ընտրությունը։ ՌԴ նախագահը նշել է, որ նման դեպքում Ռուսաստանը նույնպես կարող է համապատասխան եզրակացություններ անել և գնալ «մեղմ, քաղաքակիրթ և փոխշահավետ ապահարզանի» ճանապարհով։ 

Պուտինը առաջարկել է քննարկել Հայաստանի՝  ԵՄ-ի հետ կապված ծրագրերը  ԵԱՏՄ հաջորդ գագաթնաժողովում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Պուտին. ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի ծրագրերը հատուկ քննարկման կարիք ունեն