Խոշոր վթար Տափերականում
Հասարակություն
11:31 09/05/2026
Հայաստան

Խոշոր վթար Տափերականում

Երեկ՝ մայիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Տափերական գյուղում Արարատի մարզի բնակիչ 21-ամյա Արսեն Հ․-ն իր վարած «Nissan March» մակնիշի ավտոմեքենայով բախվել է բնակչի տան դարպասին, ապա քարե պատնեշին, ինչի հետևանքով դարպասը շպրտվել է, իսկ քարե պատնեշը՝ մասամբ փլուզվել։

Shamshyan.com-ի փոխանցմամբ,  վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության Արտաշատի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ՝ խմբի պետ Էդգար Սարգսյանի գլխավորությամբ։


Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Վեդիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Գագիկ Առաքելյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վեդիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Խոշոր վթար Տափերականում