Առաջիկա օրերի եղանակի տեսությունը
Հասարակություն
09:29 10/05/2026
Հայաստան

Առաջիկա օրերի եղանակի տեսությունը

Հանրապետության տարածքում մայիսի 10-ի և 11-ի ցերեկային ժամերին, 12-14-ը ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ:

 Մայիսի 11-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։Քամին հարավարևմտյան է 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 10-12-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։

Երևանում մայիսի 10-ի և 11-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 12-13-ն առավելապես կեսօրից հետո, 14-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Առաջիկա օրերի եղանակի տեսությունը