Եղանակի տեսությունը առաջիկա շաբաթվա ընթացքում
Հասարակություն
14:24 10/05/2026
Հայաստան

Եղանակի տեսությունը առաջիկա շաբաթվա ընթացքում

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են ռաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը.

Հանրապետության տարածքում`

Մայիսի 10-ին կեսօրից հետո, 11-15-ը ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: 

Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ 

Օդի ջերմաստիճանը մայիսի 10-ի ցերեկը, 11-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով։

Երևան քաղաքում`

Մայիսի 10-ի և 11-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 12-15-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Եղանակի տեսությունը առաջիկա շաբաթվա ընթացքում