Ձեր ցավը տանեմ, Մակրոնն էսօր կա, վաղը չկա, նա արդեն 7 տոկոսանոց մարդ է. Ծառուկյան
Քաղաքական
17:09 11/05/2026
Հայաստան

Ձեր ցավը տանեմ, Մակրոնն էսօր կա, վաղը չկա, նա արդեն 7 տոկոսանոց մարդ է. Ծառուկյան

«Չէ, ինչի՞ եմ չափազանցնում, իմ չափ ինֆորմացիա ո՞վ ունի»,-Նոր Հաճնում լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառանալով Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների կարևորության մասին լրագրողի հարցին։

«Այս երկրից տարեկան 160 մլն տրանսֆեր է գալիս, մեր երկրից մենակ 3 միլիարդի կոնյակ ու գինի է գնում այնտեղ։ Եթե այդ շուկան փակվեց, գինեգործությունը փակվելու է, խաղողագործությունը փակվելու է, Եվրոպան չի կարողանալու այն ընդունել»,-նշել է Ծառուկյանը։

Բացի այդ, Ծառուկյանի խոսքով, տարեկան 500-700 հազար մարդ Ռուսաստան է մեկնում արտագնա աշխատանքի, գումարն ուղարկում է  իր ընտանիքին։

«Որ նրանք չգնացին, ի՞նչ ենք անելու։ Գազը դարձավ Եվրոպայի գնին՝ 600-800 դոլար։ Ձեր ցավը տանեմ, Մակրոնն այսօր կա, վաղը չկա, նա արդեն 7 տոկոսանոց մարդ է։ Հիմա մենք Մակրոնի վրա հո՞ւյս ենք դնում, նա չի ընտրվելու, մենք հույսը ո՞ւմ վրա ենք դնում»,-ասաց Ծառուկյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ձեր ցավը տանեմ, Մակրոնն էսօր կա, վաղը չկա, նա արդեն 7 տոկոսանոց մարդ է. Ծառուկյան