Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Աշխատավարձի խնդիր չի լինելու, բնակարանների պակաս չի լինելու։ Մենք հոգ կտանենք գյուղացիների մասին»,- այս մասին Մեղրիում անցկացվող հանդիպմանը հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
«Մեղրին, դատապարտված է լավ ապրելու։ Սյունիքում մարդիկ հաստատ լավ են ապրելու, որովհետև այն հանածոները, այն հարստությունը, այն սահմանը, որն ունի Սյունիքը, Մեղրին, հակառակը չի կարող թույլ տա բնություն»
Կարապետյանն անդրադառնալով նաև այգեգործության հետ կապված ծրագրերին,նշեց, որ բնակլիմայական պայմանները թույլ են տալիս զարգացնելու այգեգործությունը։
«Կլիման ունիկալ է Հայաստանի համար։ 3 միլիոնանոց Հայաստանը Մեղրիի նման գոտի չունի։ Գյուղացին կարող է իմանալ, թե մինիմալ ի՞նչ գնով վաճառի։ Եթե մթերումը մենք կազմակերպենք կայաններով և ամեն շրջան իր կայանը ունենաՊայմանագրեր կկնքվեն և հնարավորություն կունենա գները բարձրացնել։ Դուք կարող եք վստահ լինել՝ ամբողջ ԵԱՏՄ շուկայի միակ սահմանը Իրանի հետ սա է, բայց որևէ անգամ Հայաստանը սա չի օգտագործել։ Հայաստանը, Վրաստանը կլինեն տարանցիկ ուղի Պարսկաստանից դեպի Ռուսաստան, ամեն տարի համարյա մեկ միլիարդ դոլարով իրենց շրջանառությունն ավելանում է»,- իր խոսքում նշել է Նարեկ Կարապետյանը։