Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Եթե գնեին ՀՕՊ համակարգեր, 100 % վստահությամբ ասում եմ՝ «բայրաքթար»-ների հարցը կլուծվեր և պատերազմն այլ կերպ կավարտվեր․ Ռոբերտ Քոչարյան
«Ասում են՝ ժողովրդի հիշողությունը կարճ է, բայց ցավը՝ երկար, միգուցե այդ ցավը հիշեցնելով՝ մենք կարող ենք թարմացնել այդ հիշողությունը»,- այս մասին Իջևանում քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում ասաց «Հայաստան դաշինքի» վարճապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով 2020թ․-ի պատերազմին և հետևանքներին։
«Այն գումարները, որոնք նախատեսված էին ՀՕՊ համակարգի կամ հակաօդային պաշտպանության համար, այդ գումարներով գնվել են Սու-եր՝ մոտ 120 միլիոն դոլար։ Այս Սու-երը գոնե մեկ մարտական խնդիր չեն լուծել, որտեղ զենք չունեին։ Հա, սիրուն, լավ ինքնաթիռ է, բայց այդ ինքնաթիռը մարտական գործողությունների համար չես կարող օգտագործել։ Մի խայտառակություն է, որի համար ոչ ոք պատասխան չտվեց։ Եթե գնեին ՀՕՊ համակարգեր, 100 % վստահությամբ ասում եմ՝ «բայրաքթար»-ների հարցը կլուծվեր և պատերազմն այլ կերպ կավարտվեր։ Մենք այդ պատերազմում պարտվել են անօդաչու սարքերին։ Մենք չունենք, իրենք էլ այդ առումով, բավական, բավական հագեցված են իրենց հնարավորությունները»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։
ՀՀ երկրորդ նախագահը միաժամանակ ընդգծեց, որ այժմ էլ գնվում են զենքեր, որոնք ըստ անհրաժեշտության՝ չեն կարողանալու օգտագործել։
«Տա Աստված, որ այդ անհրաժեշտություն չլինի, բոլորս ձգտում ենք խաղաղության, բայց գնում են զենքեր, որոնք չէին կարողանալու օգտագործել։ Ֆրանսիական հրետանի է, որը լավն է, բայց հրետանի է՝ առանց արկերի։ Մետաղն է։ Հիմա իմ մոտ հարց է առաջանում՝ քարտեզին նայե՛ք, Ֆրանսիայի, այդ արկերը ո՞նց պետք է բերեն Հայաստան, ո՞ր ճանապարհով։ Ես մի բան հիշեցնեմ՝ 44-օրյա պատերազմի ժամանակ միայն Իրանի սահմանն էր բաց և Իրանի օդային տարածքները՝ նման կարգի մատակարարումների համար, Վրաստանը փակ է։ Հիմա այն, ինչ կատարվում է Իրանի շուրջ, նշանակում է նաև այստեղ է փակ լինելու Ֆրանսիայից՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրից բերելու համար»,- ասաց Քոչարյանը։