Ծաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա կույսի Մասունքը
Հասարակություն
21:57 11/05/2026
Հայաստան

Ծաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա կույսի Մասունքը

Համբարձման տոնին Ծաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի Մասունքը։ Այդ մասին հայտնում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմից;

«Արագածոտնի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ ձևավորված բարի ավանդույթի համաձայն, Համբարձման տոնին՝ մայիսի 14-ին, Ծաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա կույսի Մասունքը, կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ, սկիզբը ժամը 10:30:

Սուրբ Մասունքը Ծաղկեվանքում կլինի մինչև ժամը 15:00:

Սիրով հրավիրում ենք ամենքիդ աղոթակից լինելու»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ծաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա կույսի Մասունքը