Վթարից հետո մոտոցիկլետը հայտնվել է մի քանի մետր բարձրության լուսացույցի վրա
Հասարակություն
17:31 11/05/2026
Աշխարհ

Վթարից հետո մոտոցիկլետը հայտնվել է մի քանի մետր բարձրության լուսացույցի վրա

Կանադայի Դելտա քաղաքում, Բրիտանական Կոլումբիա նահանգում, քաղաքացիները սարսափելի վթարի են ականատես եղել։ մոտոցիկլը բառացիորեն կախվել էլուսացույցի սյան վրա՝ ճանապարհի երթևեկելի մասից մի քանի մետր բարձրության վրա։

Դեպքի մասին հաղորդել է CTV-ն։ Ժամանած ոստիկանության տվյալներով՝ մոտոցիկլետը նախ բախվել է մեքենայի, ապա իներցիայի պատճառով բախվել է մի քանի մետր բարձրություն ունեցող ճանապարհի երթևեկելի մասի մետաղական կառուցվածքին։

Մոտոցիկլավարը ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Բարեբախտաբար, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Մյուս մեքենայի վարորդը վթարի հետևանքով չի տուժել։

Տեսանյութը՝ այստեղ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վթարից հետո մոտոցիկլետը հայտնվել է մի քանի մետր բարձրության լուսացույցի վրա