Հայաստան են ներմուծվել գերմանական վտանգավոր թեյնիկներ
Տնտեսություն
16:49 11/05/2026
Հայաստան

Հայաստան են ներմուծվել գերմանական վտանգավոր թեյնիկներ

Հայաստան են ներմուծվել և իրացվել խոհանոցի համար նախատեսված հնարավոր վտանգավոր թեյնիկներ։ Այս մասին հայտնում է  Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։

Խոսքը վերաբերում է գերմանական հայտնի Ցվիլլինգ (Zwilling) ընկերության Enfinigy և Enfinigy Pro (1․5 լ) մոդելների սպիտակ և սև թեյնիկներին։ Պարզվել է, որ առանձին դեպքերում թեյնիկների բռնակը կարող է թուլանալ կամ ամբողջությամբ կոտրվել օգտագործման ընթացքում։ Դա կարող է հանգեցնել թեյնիկից տաք ջրի թափվելուն՝ ստեղծելով այրվածքների վտանգ օգտագործողի կամ անմիջապես շրջակայքում գտնվող անձանց, այդ թվում՝ մանկահասակ երեխաների համար։

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հորդորում է բոլոր սպառողներին, ովքեր ձեռք են բերել նշված ապրանքները, կապ հաստատել Ցվիլլինգի հետ հղումով և հետևել գրանցման գործընթացին՝ վնասված թեյնիկների համար փոխհատուցում ստանալու համար։

Անհրաժեշտության դեպքում, բոլոր սպառողները կարող են կապ հաստատել Տեսչական մարմնի հետ և վերադարձնել թեյնիկները։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Շուկայի վերահսկողության տեսչական մարմին՝

📞 060 68 02 42
Թեժ գիծ՝ 85 20։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայաստան են ներմուծվել գերմանական վտանգավոր թեյնիկներ