Թուրքի լեզուն քաղցր է, միտքը՝ դառը, իրենց «գցած կտերը» ոչ ոք չի ուտելու․ Նարեկ Կարապետյան
Քաղաքական
19:59 12/05/2026
Հայաստան

Թուրքի լեզուն քաղցր է, միտքը՝ դառը, իրենց «գցած կտերը» ոչ ոք չի ուտելու․ Նարեկ Կարապետյան

«Մեր հարևան երկրի ղեկավարը հայտարարում է, որ իր հայրենակիցները պետք է գան և  Հայաստանում ապրեն։Կարող եմ կարդալ այդ հայտարարությունը, եթե ուզում եք, ու հետո իրար հետ մտածեք, թե ինչպե՞ս դրա դեմը առնել»,- այս մասին ասաց  «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը՝ Տավուշի մարզի Բերդ համայնքի բնակիչների հետ հանդիպման ընթացքում։

Բնակիչներից մեկը տեղից արձագանքեց․ «Շամշադին չմտնե՛լ»։

Դահլիճում ներկաները ծափահարեցին քաղաքացուն։ Կարապետյանը ապա շարունակեց․ «Ալիևը հայտարարել է․ «Մենք պետք է վերադառնանք մեր պատմական հողերը՝ ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով։ Դա իրականացնելու համար հիմնական պատասխանատվությունը դրված է պետության վրա»։ Սա Իլհամ Ալիևն է ասել՝  երկու ամիս առաջ ՝ բոլոր գիտնականներին հավաքելով։ Հիմա, ես գտնվում եմ մի համայնքում, որտեղ պատմականորեն այս հարցը լուծված է եղել։ Այո՛, այս համայնքը ու Գորիսը չեն համոզվել ժամանակին, ինչքան ուզեցել են մտնել, ճամփել են իրանց։ Կներեք արտահայտությանս համար՝ իրենց  «գցած կտերը» ոչ ոք սովետի ժամանակ էլ չի կերել,  հիմա էլ չի ուտելու։ Պատմականորեն հայկական տարածք է և  դուք գիտեք ինչպես տարածքը պահեք հայկական։ Դուք գիտեք՝ ինչպես անեք, որ մեր երկիրը չփոքրանա»։

 Կարապետյանը նաև նշեց, որ պայքարում են, որպեսզի ադրբեջանցիները չգան Հայաստանի տարածք։

 «Եթե այս իշխանությունը վերարտադրվի, շատ արագ Սահմանադրություն են փոխելու։ Եթե Սահմանադրությունը փոխեցին, շատ արագ նոր պահանջ է գալու՝ իրենց իբր վերադարձը։Դուք էդ հարցը լուծել եք, օգնե՛ք ամբողջ Հայաստանին այդ հարցը լուծի, խոսե՛ք բոլորի հետ, բացատրե՛ք, որ նրանք ունեն քաղցր լեզու, բայց դառը մտքեր։ Թուրքի լեզուն քաղցր է, մտքերը՝ դառը»,- ասաց Կարապետյանը։

Նա նշեց, որ փոխադարձ հարգանքի կողմ են բոլորի հետ, բայց ոչ թե որ գան Հայաստան ապրեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թուրքի լեզուն քաղցր է, միտքը՝ դառը, իրենց «գցած կտերը» ոչ ոք չի ուտելու․ Նարեկ Կարապետյան