Ուզում եմ, որ մենք բոլորս Բերդի օրինակով ամբողջ Հայաստանին վարակենք, ու Հայաստանը լինի հայկական. Նարեկ Կարապետյան
Քաղաքական
21:37 12/05/2026
Հայաստան

Ուզում եմ, որ մենք բոլորս Բերդի օրինակով ամբողջ Հայաստանին վարակենք, ու Հայաստանը լինի հայկական. Նարեկ Կարապետյան

«Եթե իշխանությունը վերարտադրվի, շատ արագ Սահմանադրություն են փոխելու, իրենք են հայտարարում։ Եթե Սահմանադրությունը փոխեցին, շատ արագ նոր պահնաջն է գալու»,-Բերդում նախընտրական հանդիպման ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ շարունակելով.

 «Ուզում եմ, որ մենք բոլորս Բերդի օրինակով ամբողջ Հայաստանին վարակենք, ու Հայաստանը լինի հայկական։ Ուժեղ երկիր ունենանք, ուժեղ տնտեսությամբ»

 Նա նշեց, որ երբ իշխանությունը մի բան է անում, դրա համար միլիոնավոր դրամների պարգևավճարներ է ստանում, իսկ Սամվել Կարապետյանը, որ այսքան տարիներ արել է հայրենիքի համար, երբեք չի հայտարարել դրա մասին։

«Մենք չենք ներկայացրել, թե ինչ է արել Կարապետյանը հայրենիքի համար և եկել հասել ենք էս օրվան։ Սկսել ենք ներկայացնել, թե ինչեր է արել մեր հայրենիքի համար և ինչեր կանի, երբ պետական հնարավորություններ լինեն։ Ամենակարևոր բանը, ինչ կանի՝ ամեն փոքր քաղաքում կհիմնի աշխատատեղեր՝ գործարաններ կլինեն, ֆաբրիկաներ, կամ այլ ձևաչափեր կլինեն։

Փոփոխություն հնարավոր է միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ուզում եմ, որ մենք բոլորս Բերդի օրինակով ամբողջ Հայաստանին վարակենք, ու Հայաստանը լինի հայկական. Նարեկ Կարապետյան