«Հրապարակ». Քաղծառայողներն էլ են ներգրավվել ՔՊ-ի քարոզչական աշխատանքներին
Օրվա մամուլ
09:31 12/05/2026
Հայաստան

«Հրապարակ». Քաղծառայողներն էլ են ներգրավվել ՔՊ-ի քարոզչական աշխատանքներին

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող ուժի գործերն այնքան վատ են, որ, մեր տեղեկություններով, պետական գերատեսչություններում անգամ պետական ծառայողներին են պարտադրում մասնակցել քարոզչական աշխատանքներին: Երբևէ քաղծառայողներին այս չափով չեն ներգրավել նախընտրական պրոցեսների մեջ, այս անգամ նույնիսկ նախընտրական շտաբների աշխատանքներին են ներգրավում:

Ոմանց ստիպում են այցելել Երևանի վարչական շրջաններ, շփվել բնակչության հետ, քարոզչություն անել ՔՊ-ի օգտին։ Մինչդեռ Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 5-րդ կետն արգելում է «նախընտրական քարոզչություն կատարել և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև՝ պետական և համայնքային ծառայողներին (բացառությամբ Ազգային ժողովի պատգամավորների), ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմի աշխատողներին` իրենց լիազորություններն իրականացնելիս»։

Պատմում են, որ ՔՊ-ի բուկլետները բաժանելու համար հատուկ գեղեցկադեմ արտաքինով աղջիկների են ընտրում, որ շատերը չմերժեն, սակայն, ասում են` դա էլ չի օգնում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Քաղծառայողներն էլ են ներգրավվել ՔՊ-ի քարոզչական աշխատանքներին