Արտակարգ դեպք Շենգավիթում. Փաշինյանին տեսանյութով ժամադրած տղամարդուն հղի կնոջ ներկայությամբ տարան
Քաղաքական
16:23 12/05/2026
Հայաստան

Արտակարգ դեպք Շենգավիթում. Փաշինյանին տեսանյութով ժամադրած տղամարդուն հղի կնոջ ներկայությամբ տարան

«Արա, մի քաշի, թող»,-բղավում է ոստիկաններից ձեռքերն ազատել փորձող տղամարդը։

Նրան հղի կնոջ ու տարեց մոր ներկայությամբ, նրանց հրելով, ձեռնաշղթաներ հագցրեցին ու ուժով ոստիկանության մեքենա նստացրեցին։ Որոշ ժամանակ առաջ տղամարդը, որը ներկայանում է շենգավիթցի Արտակ, տեսանյութ էր հրապարակել, որով Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմակիցներին ժամադրել էր Մետրոպոլիտենի «Շենգավիթ» կայարանի մոտ։

«Մի արա, թող, հանի կանդալները, մի արա։ Ապե, թող։ Մի քաշի»,-բղավում էր տղամարդը, որին ուժով մի քանի ոստիկան փորձում էին նստեցնել մեքենան։

Տեսարանը բարկացրեց տարեց մորը. «Ինքը չի փախչում, հասկանո՞ւմ ես, հանի ձեռից, այ դեբիլ»։

Տղամարդն այդ ընթացքում վանկարկեց «Նիկոլ դավաճան»։

Ավելի ուշ հայտնի դարձավ, ոստիկանության Շենգավիթի բաժին տարած քաղաքացին Արտակ Ավետիսյանն է։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արտակարգ դեպք Շենգավիթում. Փաշինյանին տեսանյութով ժամադրած տղամարդուն հղի կնոջ ներկայությամբ տարան