«Եվրատեսիլ-2026». Առաջին կիսաեզրափակչի արդյունքները
Աշխարհում
08:56 13/05/2026
Աշխարհ

«Եվրատեսիլ-2026». Առաջին կիսաեզրափակչի արդյունքները

Նախօեին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մեկնարկեց «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը։ Առաջին կիսաեզրափակչում ելույթ է ունեցել 15 երկրի ներկայացուցիչ, եզրափակիչ է անցել 10-ը՝ Հունաստան, Ֆինլանդիա, Բելգիա, Շվեդիա, Մոլդովա, Իսրայել, Սերբիա, Խորվաթիա, Լիտվա,  Լեհաստան:

Առաջին կիսաեզրափակիչը չեն հաղթահարել  Մոնտենեգրոն, Պորտուգալիան, Էստոնիան, Վրաստանը, Սան Մարինոն:

«Եվրատեսիլ-2026»-ում Հայաստանը ներկայացնում է Սիմոնը։ Նա իր Paloma Rumba երգով հանդես կգա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում՝ մայիսի 14-ին։

Մրցույթի եզրափակիչ համերգը կանցկացվի մայիսի 16-ին։

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder