Եվրոպայում աճում է միայնակ մարդկանց և երեխաներ չունեցող ընտանիքների թիվը
Աշխարհում
15:29 13/05/2026
Աշխարհ

Եվրոպայում աճում է միայնակ մարդկանց և երեխաներ չունեցող ընտանիքների թիվը

Եվրամիության երկրներում աճում է միայնակ մարդկանց և անզավակ ընտանիքների թիվը։ Այս մասին են վկայում Eurostat-ի տվյալները, որն ուսումնասիրել է Ռիա նովոստին։

2025 թվականին եվրոպական տնային տնտեսությունների միայն 23.4 տոկոսն ուներ երեխաներ, մինչդեռ 76.6 տոկոսը՝ ոչ։ Ամենատարածված տնային տնտեսությունների տեսակը երեխաներ չունեցող միայնակ չափահասներն էին, որոնք կազմում էին 37.5 տոկոսը։

2016- 2025 թվականներին նման տնային տնտեսությունների թիվն աճել է 19.2 տոկոսով՝ 63.9 միլիոնից հասնելով 76.1 միլիոնի: Միևնույն ժամանակ, երեխաներ ունեցող ամուսնական զույգերի թիվը նվազել է 6.3 տոկոսով՝ 31.9 միլիոնից հասնելով 29.9 միլիոնի:

Երեխաներ ունեցող տնային տնտեսությունների ամենաբարձր տոկոսը գրանցվել է Սլովակիայում (35.4 տոկոս), Իռլանդիայում (30.8 տոկոս) և Կիպրոսում (28.2 տոկոս): Ամենացածր տոկոսը գրանցվել է Ֆինլանդիայում (18.2 տոկոս), Լիտվայում (18.4 տոկոս) և Գերմանիայում (19.9 տոկոս):

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Եվրոպայում աճում է միայնակ մարդկանց և երեխաներ չունեցող ընտանիքների թիվը