Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՔՊ-ում լայվի «մարաթոն» է հայտարարված: Բոլորը մրցում են, թե օրվա ընթացքում ով ավելի շատ լայվ կմտնի ու ցույց կտա իր կատարած քարոզչական աշխատանքները։ Նիկոլ Փաշինյանն ինքն է որոշում, թե ովքեր իր հետ շրջեն Երևանի համայնքներով ու մարզերով, բայց դա չի նշանակում, թե մյուսները կարող են «դիվանին պառկել» ու սպասել հունիսի 7-ին: Զգուշացրել է. ով որտեղ կարող է, պետք է քարոզարշավ անի, ինքը բոլորի աշխատանքը տեսնելու է ու ըստ այդմ գնահատելու է ընտրություններից հետո։
Թերևս, սրանով է պայմանավորված, որ ՔՊ-ական մարզպետները, համայնքապետերն ու պատգամավորները, անգամ նրանք, ովքեր անցողիկ տեղերում չեն, կաշվից դուրս են գալիս` առավոտ, լույսը չբացված, լայվ են մտնում, ցույց տալիս, թե ինչ հերոսական քարոզարշավ են անում իրենց համայնքներում։ Մեզ ասացին, որ տեսանյութերն էլ ուղարկում են ՔՊ-ի նախընտրական չաթ՝ որպես ապացույց»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։