Հանձնարարել եմ, որ շարվեն Տիգրան Մեծ փողոցում՝ մի ամբողջ օր, որ ժողովուրդը գա, տեսնի, կշտանա. Նիկոլ Փաշինյան
Քաղաքական
16:40 13/05/2026
Հայաստան

Հանձնարարել եմ, որ շարվեն Տիգրան Մեծ փողոցում՝ մի ամբողջ օր, որ ժողովուրդը գա, տեսնի, կշտանա. Նիկոլ Փաշինյան

«Թրջվեցի՞ք, բարաքյաթ է, ոչինչ»,-հորդարատ անձրևի պայմաններում ՔՊ-ի քարոզարշավին բերված թալինցիներին դիմեց Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով որ 2021 թ.-ին իր հռճակած «ապագան» արդեն եկել է Թալին, քանի որ իրենք քարոզչական հանդիպումն անում են նորակառույց անֆիթատրոնի ծածկի տակ՝ չթրգվելով։

Նա հայտարարեց, թե խաղաղություն է բերել, այն «9 ամսական է» իսկ ընդդիմությունը ուզում է որբանոց հանձնել նրան, քանի որ ասում են որ կայուն խաղաղության համար մի քանի երաշխավոր է պետք։

Փաշինյանը վստահեցրեց, որ  ՀՀ ԶՈՒ-երի համար պետությունը գնել է անհրաժեշտ սպառազինություն․

նա կրկին քաղաքացիներին հրավիրեց Մայիսի 28-ի զորահանդեսին՝ հավելելով. «Հանձնարարել եմ, որ զորահանդեսին մասնակցող տեխնիկան Հանրապետության հրապարակից դուրս գալուց հետո շարվեն Տիգրան Մեծ  փողոցում, մի ամբողջ օր կանգնեն, որ ժողովուրդը գա, տեսնի, կշտանա»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հանձնարարել եմ, որ շարվեն Տիգրան Մեծ փողոցում՝ մի ամբողջ օր, որ ժողովուրդը գա, տեսնի, կշտանա. Նիկոլ Փաշինյան