ՍԱՏՄ. «Անդակո»-ի երկու աղցաններ վտանգավոր են
Առողջություն
13:08 13/05/2026
Հայաստան

ՍԱՏՄ. «Անդակո»-ի երկու աղցաններ վտանգավոր են

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից «Անդակո» ՍՊԸ-ին պատկանող աղցանի արտադրամասում (Երևան, Իսակովի փողոց) իրականացված վերահսկողության ընթացքում նմուշներ են վերցվել առկա արտադրատեսակներից և ներկայացվել լաբորատոր փորձաքննության:

Տեսչական մարմնից հայտնում են, որ համաձայն հետազոտության արդյունքների արձանագրության՝ «Աղցան Չերի ձիթապտղով» և «Աղցան Արև» արտադրատեսակների նմուշները ոսկեգույն ստաֆիլակոկ (S. Aureus) ցուցանիշով չեն համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին, այսինքն՝ արտադրվում է վտանգավոր սննդամթերք:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ աղցանի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Աղցան Չերի ձիթապտղով» և «Աղցան Արև» արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է: «Անդակո» ընկերության տնօրինությանը հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ նշված աղցանները սահմանված նորմերին համապատասխանեցնելու համար: Սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու վերջնաժամկետ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՍԱՏՄ. «Անդակո»-ի երկու աղցաններ վտանգավոր են