Ալիևների 3-րդ սերունդն ունենալու է նկրտումներ Հայաստանի տարբեր մասերի նկատմամբ, եթե մենք բացենք Սյունիքի դարպասները. Նարեկ Կարապետյան
Քաղաքական
16:32 13/05/2026
Հայաստան

Ալիևների 3-րդ սերունդն ունենալու է նկրտումներ Հայաստանի տարբեր մասերի նկատմամբ, եթե մենք բացենք Սյունիքի դարպասները. Նարեկ Կարապետյան

«Այս պայքարը հենց նրա համար է, որ մենք չբացենք Սյունիքի դարպասները; սամվել Կարապետյանը մի քանի անգամ ասել է, երբ դու չես բացում դարպասը, հետո՝ 20-30 տարի հետո չես առերեսվում ավելի մեծ խնդիրների»,-«Հայացք Սյունիքից» հաղորդաշարին տված հարցազրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

Այս առումով նա հիշեցրել  է դարպասները բացելու մասին էր ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանի՝ անցած տարի ամռանն արած հայտարարությունը՝ այն որակելով պատմական։

«Սյունիքը Հայաստանի զարգացման դարպասն է դառնալու հետագա զարգացման համար: Եթե մենք կարողանում ենք դարպասները բացենք Սյունիքի, ես նկատի ունեմ 43 կիլոմետրի հնարավորությունները, ուրեմն իսկապես վստահ եղեք, որ ապագան զարգացման առումով շատ մեծ հնարավորություններ է տալու մեզ», - ասել էր Խաչատուրյանը։

Նրա խոսքով, մեր նախնիները դժվար աշխատանքի արդյունքում «փակել են» այդ դարպասները, այսօր փորձում են բացել, ու սահմանային խնդիրը վերածել ներհայաստանյան խնդրի։

«Մենք վտանգ ենք տեսնում, որ հարևան երկիրն ունի նկրտումներ Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ, բայց ոչ թե ուղիղ, այլ իր ազգին Հայաստան տեղափոխելով, որպեսզի ինչ-որ ձև ներազդեն Հայաստանի ներքին կյանքի վրա»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ալիևների 3-րդ սերունդն ունենալու է նկրտումներ Հայաստանի տարբեր մասերի նկատմամբ, եթե մենք բացենք Սյունիքի դարպասները. Նարեկ Կարապետյան