Ֆիլիպինների Սենատում կրակոցներ են հնչել
Իրավունք
17:40 13/05/2026
Աշխարհ

Ֆիլիպինների Սենատում կրակոցներ են հնչել

Ֆիլիպինների Սենատում կրակոցներ են հնչել՝ ի պատասխան անվտանգության ուժերի կողմից սենատորին Միջազգային քրեական դատարանի օրդերով ձերբակալելու մտադրության։ Այդ մասին հաղորդում է ֆիլիպինյան PhilStar թերթը։

«Սենատի շենքում, որտեղ գտնվում է սենատոր «Բատո» (Ռոնալդ - խմբ.) դելա Ռոզան, լսվել են պայթյունների կամ կրակոցների ձայներ... Անհայտ ծագման կրակոցներ շարունակվում են հնչել... Սենատի համալիրը սենատոր «Բատո» դելա Ռոզայի համար անվտանգ ապաստան է դարձել երկուշաբթի՝ մայիսի 11-ից, քանի որ նա վախենում է Միջազգային քրեական դատարանի օրդերով կալանավորվելուց», - հաղորդում է թերթը։

Ինչպես ներկայացնում է ABS-CBN-ը, Սենատը նախկինում հայտարարել էր, որ շենք մուտքը սահմանափակվում է տեղական անվտանգության աշխատակիցների կողմից ձերբակալության պլանավորման մասին անանուն անձի հայտարարություններից հետո։

Երկուշաբթի օրը Միջազգային քրեական դատարանը (ICC) հրապարակեց ֆիլիպինցի սենատոր Ռոնալդ դելա Ռոզայի ձերբակալման օրդերը՝ մարդկության դեմ հանցագործությունների մեղադրանքով: Սենատորը մեղադրվում է Ֆիլիպիններում ենթադրյալ հանցագործների սպանության համատեղ ծրագրին մասնակցելու մեջ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ֆիլիպինների Սենատում կրակոցներ են հնչել