Ամսական թոշակների բարձրացում 12 000 դրամով. Ուշադրություն դարձրեք, թե ով է խոստանում
Քաղաքական
15:22 13/05/2026
Հայաստան

Ամսական թոշակների բարձրացում 12 000 դրամով. Ուշադրություն դարձրեք, թե ով է խոստանում

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը խոստանում է թոշակները բարձրացնել 12 հազար դրամով։

«Բոլոր կուսակցություններն ընտրություններից առաջ խոսում են թոշակներից։ Բոլոր կուսակցությունների խոսույթում  թոշակների բարձրացումը դարձել է PR-ի թեմա, բայց շատ կարևոր մի բանի վրա եմ ուզում ձեր ուշադրությունը հրավիրել, ո՞վ է այդ մասին խոսում։ Խոսում է մի մա՞րդ, որ ստել է, խաբել է, ասել է մի բան, արել հակառակը, խոսքս, իհարկե, իշխող կուսակցության ղեկավարի մասին է՝ Նիկոլ Փաշինյանւ, թե՞ այն մարդը, որը ով ինչ խոստացել, արել է»,-նշում է կուսակցության ներկայացուցիչ Արեգա Հովսեփյանը։

Նա հիշեցնում է, որ Սամվել Կարապետյանը խոստացել է դպրոց, հիվանդանոց կառուցել, կառուցել է,  չկա մի մարդ, որ կարող է ասել՝ Սամվել Կարապետյանը այսպիսի բան է խոստացել, բայց չի արել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder