Վարորդական իրավունքի վկայականի կամ տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման հետ կապված հերթագրումները ժամանակավորապես անհասանելի են․ ՆԳՆ
Իրավունք
19:30 13/05/2026
Հայաստան

Վարորդական իրավունքի վկայականի կամ տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման հետ կապված հերթագրումները ժամանակավորապես անհասանելի են․ ՆԳՆ

ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը գրում է․

«Հարգելի՛ քաղաքացիներ, մայիսի 13-ին՝ աշխատանքային օրվա ավարտից հետո, roadpolice.am կայքում վարորդական իրավունքի վկայականի կամ տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման հետ կապված գործողությունների շրջանակում հերթագրումները ժամանակավորապես անհասանելի են։

Տեղեկացնում ենք, որ կայքի տեխնիկական վերազինումն իրականացվում է ծառայությունների մատուցումը լավարկելու նպատակով»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder