Կարելի՞ է ամռանը տեսողության լազերային շտկում կատարել
Առողջություն
14:57 13/05/2026
Աշխարհ

Կարելի՞ է ամռանը տեսողության լազերային շտկում կատարել

Ակնաբույժ Վյաչեսլավ Կուրենկովը «Теперь вы знаете» սյունակում բացատրել է, թե արդյոք ճիշտ է, որ տեսողության լազերային շտկումը չպետք է կատարել ամռանը: Նա նշել է է, որ այս առասպելը սկիզբ է առել հին ժամանակներից, երբ ամառը այգեգործության, իսկ ձմեռը՝ առողջության ժամանակն էր: Աչքի հյուսվածքի վերականգնման համար սեզոնային որոշակի տարբերություններ չկան:

«Ինչ վերաբերում է ուլտրամանուշակագույն ճառագայթմանը, այն տեղի է ունենում ամբողջ տարվա ընթացքում։ Ձմռանը արևի ճառագայթները նույնպես անդրադարձվում են ձյան շերտից։ Անվտանգությունը որոշվում է ոչ թե եղանակով, այլ ախտորոշմամբ, տեխնոլոգիայով և հիվանդի հետվիրահատական ​​կարգապահությամբ», - ասել է փորձագետը։

Վիրահատությունից հետո պետք է կրել արևային ակնոցներ, խուսափել աչքերը շփելուց, վաղ հետվիրահատական ​​շրջանում խուսափել լողավազաններում և բաց ջրերում լողալուց և օգտագործել նշանակված կաթիլները։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder