Սիրելի սյունեցիներ, դուք նույնիսկ պատերազմի ժամանակ թուրքից չեք վախեցել, այս խմբակից չեք կարող վախենալ․ Արթուր Սարգսյան
Իրավունք
18:46 14/05/2026
Հայաստան

Սիրելի սյունեցիներ, դուք նույնիսկ պատերազմի ժամանակ թուրքից չեք վախեցել, այս խմբակից չեք կարող վախենալ․ Արթուր Սարգսյան

 «Նոր ստեղծված հանգամանքն այն, որ  ես հաստատվել եմ որպես «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու։ Այս փաստաթուղթն է, որը դուք պիտի որոշեք՝ իմ ընտրվելու իրավունքը ես կարո՞ղ եմ իրացնել, թե՞ ոչ»,- այսօր կայացած դատական նիստի ժամանակ, դիմելով դատավորին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը, որն անցնում է «18 արդարների» գործով։

 Նա հայտարարեց, որ իր ընտրվելու իրավունքը սահմանափակված է դատարանի կողմից։ Այս նախընտրական շրջանում նա իր կարողանում իրացնել իր պարտավորությունը՝ որպես թեկնածու։

«Սիրելի ժողովուրդ, հարգարժան սյունեցիներ և արժանապատիվ սիսիանցիներ, պետք է գայի,  հանդիպեի ձեզ հետ, ներկայացնեի իմ 5 տարվա արած գործերը, նաև՝ չարած, ներկայացնեի ապագա ծրագիրը՝ կապված մեր հայրենիքի հետ, բայց դատարանը խոչընդոտել է։

Ես ուզում եմ կոչ անել սիսիանցիներին, որ չվախենաք։

Գնաք ընտրատեղամաս և չվախենաք, դուք նույնիսկ  պատերազմի ժամանակ թուրքից չեք վախեցել, այս խմբակից չեք կարող վախենալ։ Գնացեք, արդեն իմացաք, որ ես իմ թեկնածությունն առաջադրել եմ «Հայաստան» դաշինքով՝  Ռոբերտ Քոչարյանի առաջնորդությամբ։ Բոլորիդ կոչ եմ անում հունիսի 7-ին  գնացել ընտրատեղամաս և ընտրել համար 17-ին»,- ասաց Սարգսյանը։

Միաժամանակ քաղբանտարկյալ Սարգսյանն ընդգծեց, որ իր պատգամավորության 5 տարիներից 4-ն անցել է զրկանքների մեջ։

«Ես 21 թ․-ին ընտրվել եմ Ազգային ժողովի պատգամավոր, եղել եմ կալանքի մեջ, հիմա պետք է ընտրվեմ Ազգային ժողովի պատգամավոր, էլի գտնում եմ կալանքի մեջ, որից չեմ հուսահատվել, ավելի ուժեղացել եմ։ Աստծու կամոք՝ հունիսի 7-ին  մերժում եք այս չարիքի իշխանությանը և ունենում եք ուժեղ և արժանապատիվ հայրենիք»,- իր խոսքում նշեց Արթուր Սարգսյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սիրելի սյունեցիներ, դուք նույնիսկ պատերազմի ժամանակ թուրքից չեք վախեցել, այս խմբակից չեք կարող վախենալ․ Արթուր Սարգսյան