Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մտածում եմ՝ միգուցե Վանո Սիրադեղյանը իրականում հենց քեզ նկատի ուներ՝ Նիկոլ Փաշինյան, ու քո «շայկան», երբ գրեց «Գյադաների ժամանակը» գիրքը. Զուրաբյանը՝ Փաշինյանին
«Շատ լավ է, որ մեր կլիենտը սկսել է նյարդայնանալ Հայ ազգային կոնգրեսի ուղղությամբ, բայց դրա մասին չեմ ուզում խոսել»,- տեսանյութում ասում է ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը՝ խոսելով ու հրապարակելով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից մեկը ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի մասին։
Զուրաբյանը շարունակում է. «Մի կողմ դնենք այն հանգամանքը, որ, Նիկոլ Փաշինյան, հենց քո գիտելիքների բացակայության պատճառով, այն, որ դու գիրք չես կարդացել, ընդհանրապես ոչ մի պատկերացում չունես աշխարհաքաղաքական իրողությունների, միջազգային քաղաքականության, դիվանագիտության, բանակցությունների, ռազմարվեստի մասին, հենց այդ պատճառով մենք ունեցանք այս աղետալի պատերազմները և հայտնվել ենք այսքան նվաստացած, ջարդված վիճակում։
Բայց սա մի կողմ։
Սա ասում է մի մարդ, որը բառիս բուն իմաստով, լինելով Հայաստանի վարչապետ, սպանել է Վանո Սիրադեղյանին, որովհետև երբ պետք էր, որ նա Վանո Սիրադեղյանին վերադարձներ Հայաստան և ազատեր բոլոր անարդար մեղադրանքներից, հետապնդումներից, որ պետականորեն իրականացվել էին նրա դեմ, նա փոխանցեց մեկ մեսիջ՝ ասաց, արի, մեկա պետք է նստես, հետո կարողա ամնիստիա անեմ։ Դա սպանեց Վանո Սիրադեղյանին։
Ես մտածում եմ՝ միգուցե Վանո Սիրադեղյանն իրականում հենց քեզ նկատի ուներ Նիկոլ Փաշինյան ու քո «շայկան», երբ գրեց «Գյադաների ժամանակը» գիրքը»։