ԵԿՄ անդամը բողոքեց Ծառուկյանին, պատմեց, թե էլ ինչի պոստ պահելու չի գնում
Քաղաքական
13:41 14/05/2026
Հայաստան

ԵԿՄ անդամը բողոքեց Ծառուկյանին, պատմեց, թե էլ ինչի պոստ պահելու չի գնում

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շարունակում է նախընտրական հանդիպումները Տավուշի մարզում։

Այստեղ էլ Ծառուկյանը թվարկեց երկրի առաջ ծառացած խնդիրները, նշեց, որ դրանց մեծ մասը սխալ կառավարման հետևանք են։ Մշակել են ծրագիր, որով լուծումներ են առաջարկում արձանագրած խնդիրներին։

Գյուղացիների հետ հանդիպմանը ԲՀԿ առաջնորդն ընդգծեց գյուղոլորտի խնդիրների լուծումը, գյուղնախարարության վերականգնումը, մատճելի պարարտանյութի տրամադրումը վարկերի համար ներում շնորհելը։

«Ոչ գումարի, ոչ պաշտոնի, ոչ ճանաչման կարիք չունենք, ուզում ենք մեր երեխան, ձեր երեխան ապահով ապրի»,-ասաց Ծառուկյանը։

Հանդիպման մասնակից տղամարդկանցից մեկն ասաց՝ 2020-ից հետո որպես երկրապահ սահման է պահել Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղում։

«Համ ԴԱՀԿ ունենք, այն ժամանակ 10.200 դրամ էր օրը, հիմա սարքեցին 8000 դրամ, դրանից մի 9000 հազար պահում են, տակը մնում է 117 հազար դրամ, դրա համար էլ չեմ գնում»,-ասաց նա։

Ծառուկյանը զարմացավ, գիտեր՝ պայմանագրային զինծառայողների աշխատավարձը բարձրացել է։ Այստեղ էլ ԲՀԿ առաջնորդն ասաց, սահմանը պետք է պահեն պայմանագրային զինծառայողները, որոնք տեղեկացված են, կրակել գիտեն, փորձառու են։

«Մենք երբ ծրագիրը կազմել ենք, բոլոր ոլորտների ներկայացուցիչներին հարցրել ենք, ինչ խնդիր ունենք։ Մենք բոլորին հարցրել ենք, լուծումներ ենք առաջարկում»,-ասաց Ծառուկյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԵԿՄ անդամը բողոքեց Ծառուկյանին, պատմեց, թե էլ ինչի պոստ պահելու չի գնում