«Հրապարակ». Ընտրությունների շեմին իշխանությունը տասնյակ մասշտաբային միջոցառումներ է կազմակերպում
Օրվա մամուլ
08:43 14/05/2026
Հայաստան

«Հրապարակ». Ընտրությունների շեմին իշխանությունը տասնյակ մասշտաբային միջոցառումներ է կազմակերպում

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մայիսի 16-ին՝ Ուսանողների և երիտասարդների օրը, Հանրապետության հրապարակում տեղի կունենա DJ փառատոն, որի կազմակերպիչը կրկին «Դոմինո փրոդաքշնն» է։ Բեմում կլինի նաև Afrojack-ը։

Միջոցառման գլխավոր հովանավորը Կասկադի կառուցապատող Գրիգոր Տեր-Ղազարյանի «Ջի Թի Բի հոլդինգն» է, հովանավորների թվում է նաև Էվոկաբանկը, որի բաժնետոմսերի 100%-ին միանձնյա տիրապետում է Մարետա Գևորկյանը։

Ի դեպ, ընտրությունների շեմին իշխանությունը տասնյակ մասշտաբային միջոցառումներ է կազմակերպում, հիմնականում` համերգներ և տոնակատարություններ, և այս շարքը ձգվելու է մինչև հունիսի 7-ը։ Անգամ լռության ու ընտրության օրերին իշխանական թմբուկը չի լռելու՝ Գինու փառատոն են անելու։ Նպատակը պարզ է` մարդկանց համար տեսարաններ ապահովել, որ գնան և ընտրեն իշխող ուժին, որն իրենց կյանքը տոնի է վերածել: Իսկ թե ինչ կլինի ընտրություններից հետո, հայ մարդը կսկսի մտածել հունիսի 7-ից հետո»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Ընտրությունների շեմին իշխանությունը տասնյակ մասշտաբային միջոցառումներ է կազմակերպում