Կարապետյանը, չունենալով որևէ պարտավորություն, իր հայրենիքի համար, իր գրպանից արել է մեծ բաներ. Նարեկ Կարապետյան
Քաղաքական
22:00 14/05/2026
Հայաստան

Կարապետյանը, չունենալով որևէ պարտավորություն, իր հայրենիքի համար, իր գրպանից արել է մեծ բաներ. Նարեկ Կարապետյան

«Մեր երկրում սխալ կառավարման հետևանքով այն ամբողջ տնտեսական հզորությունը, որ Շենգավիթն ուներ, այն անծայրածիր գործարանները, որ ամբողջ աշխարհով մատակարարում էին, փակվեցին։ Այդ պատճառով Շենգավիթը Երևանում ամենամեծ գործազրկությունն ունեցող թաղամասերից է»,-քաղաքացիների հետ նախընտրական հավաքին ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը

Նա նշեց, որ թաղամասի գործարանները պետք է վերածնվեն, ոչ թե լինեն պահեստներ, այլ դրանցում 24 ժամ աշխատանքը պետք է եռա։

«Գործարանները պետք է վերաբացվեն ժամանակակից, նոր տեխնոլոգիաներով հագեցած սարքավորումներով։ Հայաստանը պետք է աշխարհին հայտնի լինի ոչ միայն կոնյակով, ծիրանով այլ հայ մտքի այլ արգասիքներով։ Պետք է մեր մայրաքաղաքում ամեն տարի փոփոխություն լինի, որպեսզի զգաս մարդը ինչպես է փոփոխություն բերելու, ինչ է անելու ապագայում և նայի, թե ինչ է արել անցյալում։

Սամվել Կարապետյանը, չունենալով որևէ պաշտոն, որպես հայ ազգի զավակ, իր ազգի համար արել է։ Ու ուզում եմ, որ մարդիկ այդ համեմատությունը անեն, Կարապետյանը չունենալով որևէ պարտավորություն, իր հայրենիքի համար իր գրպալնից արել է մեծ բաներ, իսկ Փաշինյանը ստանալով պարգևավճարներ պետական գումարներով 2 մետր ասֆալտ է անու և ամեն օր դրա մասին ասում է;

Մեր քաղաքը վերափոխվելու է, պետք է ժամանակակից գործարաններ լինեն, որ մեր աշխատավոր ժողովուրդն աշխատի և մենք ունենանք հզոր ու ուժեղ Հայաստան»,-ասաց Նարեկ Կարապետյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կարապետյանը, չունենալով որևէ պարտավորություն, իր հայրենիքի համար, իր գրպանից արել է մեծ բաներ. Նարեկ Կարապետյան