Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գորիս համայնքի մի շարք կացարաններ սխալ կերպով ցուցադրվում են որպես ամբողջությամբ զբաղված. Խնդիրը համակարգային է
Վերջին շաբաթների ընթացքում միջազգային ամրագրման «Booking.com» հարթակում առկա տեխնիկական և համակարգային խնդիրների հետևանքով Գորիս համայնքի մի շարք կացարաններ սխալ կերպով ցուցադրվում են որպես ամբողջությամբ զբաղված կամ ժամանակավորապես անհասանելի։ Այս մասին հայտնում է «Գորիսի Զբոսաշրջային Ձեռնարկությունների Միություն» ՀԿ-ն՝ ավելացնելով, որ ստեղծված իրավիճակը կարող է մոլորեցնել զբոսաշրջիկներին և բացասաբար անդրադառնալ համայնքի զբոսաշրջային հոսքերի վրա։
«Խնդիրը կրում է համակարգային բնույթ և կապված չէ կացարանների կողմից ներկայացված տեղեկատվության հետ։
Տվյալ խնդրի վերաբերյալ բազմաթիվ տնտեսվարողներ արդեն դիմել են հարթակին, ինչպես նաև համապատասխան դիմում է ներկայացվել «Գորիսի Զբոսաշրջային Ձեռնարկությունների Միություն» ՀԿ-ի կողմից»,-նշում են կազմակերպությունից։