Էս ի՞նչ բեզբոժնի թվեր են. «Ուժեղ Հայաստան»-ի անդամների զրույցի նոր «գաղտնալսումը»
Քաղաքական
14:27 14/05/2026
Հայաստան

Էս ի՞նչ բեզբոժնի թվեր են. «Ուժեղ Հայաստան»-ի անդամների զրույցի նոր «գաղտնալսումը»

Հրապարակվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներ Լիլիթ Ղարաջյանի և Լևոն Սարգիզովի զրույցի ձայնագրությունը, որտեղ կողմերը խոսում են թվերի մասին՝  ներկայացնելով երկրում տիրող ծանր ժողովրդագրական վիճակն ու սոցիալական խնդիրները։

Զրույցի սկզբում Լիլիթ Ղարաջյանը գործընկերոջն է ներկայացնում վերջին տվյալները, որոնք Լևոն Սարգիզովը որակում է որպես «բեզբոժնի» (անաստված) թվեր։ Ըստ ներկայացված տվյալների,  ծնունդների թիվը նվազել է 12 %-ով, ամուսնությունների թիվը կրճատվել է 7 %-ով, ամուսնալուծություններն աճել են շուրջ 20-28 %-ով, ծնելիության ընդհանուր անկումը հասել է աղետալի՝ 40 %-ի։

«Բա ինչի՞ ես զարմանում... սրանք ինչ են արել, որ, էսքան ժամանակ մենակ խոսում են, ասֆալտ են փռում։ Ո՞ւմ համար, եթե մարդ չի ապրելու, չի օգտվելու»,- նշում է Լևոն Սարգիզովը՝ հավելելով նաև երկրից արտագաղթի և թմրամիջոցների տարածման ահագնացող տեմպերի մասին։

Որպես ստեղծված իրավիճակից ելք՝ զրուցակիցները քննարկում են «Ազգային վերածննդի» հիմնադրամի և Սամվել Կարապետյանի կողմից առաջարկվող ծրագրերը, որոնք ներառում են կոնկրետ սոցիալական երաշխիքներ բազմազավակ ընտանիքների համար. 4-րդ երեխայի ծնվելու դեպքում ընտանիքին հատկացնել 2 միլիոն դրամ, 5-րդ երեխայի ծնվելու դեպքում պետությունը կամ հիմնադրամը ապահովում է բնակարանով։

Լևոն Սարգիզովը շեշտում է, որ սա միակ տարբերակն է հարցը լուծելու համար. «Եթե 300,000 աշխատատեղ ստեղծվի, 20,000 հատ մատչելի բնակարան լինի... խի՞ պիտի մարդիկ երկրից գնան»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Էս ի՞նչ բեզբոժնի թվեր են. «Ուժեղ Հայաստան»-ի անդամների զրույցի նոր «գաղտնալսումը»