ՀՀ-ն ժամանակավորապես կպարզեցնի վիզային ռեժիմը COP17 համաժողովի մասնակիցների համար
Հասարակություն
16:27 14/05/2026
Հայաստան

ՀՀ-ն ժամանակավորապես կպարզեցնի վիզային ռեժիմը COP17 համաժողովի մասնակիցների համար

ՀՀ կառավարությունը նախատեսում է ժամանակավորապես չեղարկել 2008 թվականից գործող սահմանափակումը, որով մի շարք պետությունների քաղաքացիներ մուտքի վիզա կարող էին ստանալ միայն դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսարանների միջոցով՝ հրավերի առկայության դեպքում:

Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ որոշման նախագծի համաձայն՝ COP17 համաժողովի շրջանակներում որոշակի երկրների ներկայացուցիչներ հնարավորություն կստանան մուտքի վիզա ձևակերպել նաև E-VISA էլեկտրոնային համակարգի միջոցով:

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի և արտաքին գործերի նախարարությունների, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայության կողմից:

Ակնկալվում է, որ փոփոխությունները կդյուրացնեն միջազգային համաժողովի մասնակիցների առանձին խմբերի համար Հայաստանի մուտքի արտոնագրերի ստացման կարգը

Աղբյուրը`Panorama.am
Placeholder