Հայաստանում կես միլիոն մարդ աշխատանք չունի. 300,000 նոր աշխատատեղի ստեղծումն իրատեսական է. Աշոտ Ֆարսյան
Քաղաքական
16:30 15/05/2026
Հայաստան

Հայաստանում կես միլիոն մարդ աշխատանք չունի. 300,000 նոր աշխատատեղի ստեղծումն իրատեսական է. Աշոտ Ֆարսյան

«Երբ մենք հայտարարեցինք, որ Հայաստանում ստեղծելու ենք 300,000 նոր աշխատատեղեր, մեր որոշ գործընկերներ սկսեցին ասել, որ դա հնարավոր չէ, որովհետև Հայաստանում կա ընդամենը 171,000 գործազուրկ, և, հետևաբար, եթե 171,000 գործազուրկ կա, ապա 300,000 աշխատատեղ ստեղծել հնարավոր չէ»,- այս մասին հայտարարում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, տնտեսագետ Աշոտ Ֆարսյանը սոցցանցի իր էջում՝ անդրադառնալով Հայաստանի աշխատաշուկայի խնդիրներին և կուսակցության նախընտրական այն դրույթին, որը վերաբերում է 300,000 նոր աշխատատեղերի ստեղծմանը։

Ֆարսյանն ընդծում է՝ նրանք մոռանում են նշել մի կարևոր փաստ՝ դա աշխատուժից դուրս բնակչությունն է, ովքեր գործազուրկ չեն համարվում, բայց իրականում նրանք նույն գործազուրկներն են և չունեն աշխատանք։

«Այս մարդկանց թվաքանակը միայն 25-54 տարեկանների շրջանակներում կազմում է մոտ 300,000 մարդ։ Մենք չենք խոսում, օրինակ, մինչև 25 տարեկանների մասին, մենք չենք խոսում 54 տարեկանից բարձր մարդկանց մասին, այլ խոսում ենք միայն, օրինակ, 25- 54 տարեկան մարդկանց մասին, ովքեր գտնվում են ակտիվ աշխատանքային տարիքում, չունեն աշխատանք, բայց նաև չեն համարվում գործազուրկ։

Այս երկու թիվը միասին մոտ կես միլիոն է կազմում արդեն, և, հետևաբար, չկա այնպիսի խնդիր, որ 300,000 աշխատատեղ ստեղծելու համար չկա այն քանակությամբ մարդիկ, ովքեր կմասնակցեն այդ նոր աշխատատեղերի ստեղծմանը և ովքեր այդ աշխատատեղերը հենց կստանձնեն։

Եվ հետևաբար, շատ ժամանակ այնպիսի տպավորություն է, որ մեր գործընկերները որոշել են ոչ թե քննարկեն խնդիրների բովանդակությունը, խնդիրների լուծման բովանդակությունը, թե ինչպես է, օրինակ, այս խնդիրը լուծվելու, այլ նրանք ընդհանրապես որոշել են հերքել խնդրի ամբողջ գոյությունը և այսպիսով միգուցե իրենց համար որոշակի հարցեր լուծել»,- նշում է Ֆարսյանը։

Տնտեսագետն իր խոսքում նշում է, որ  իրականում պատկերը հետևյալն է՝ Հայաստանում կա 171,000 գործազուրկ և կա 25-54 տարեկան 300,000 մարդ, ովքեր չունեն աշխատանք, և այս թիվը բավարար է, որ այդ մարդկանց կարողանանք ներգրավել և 300,000 նոր աշխատատեղեր ստեղծվեն»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայաստանում կես միլիոն մարդ աշխատանք չունի. 300,000 նոր աշխատատեղի ստեղծումն իրատեսական է. Աշոտ Ֆարսյան