Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանում գործում է հանցավոր սխեմա, իշխանությունները վերևից ճնշում են գործադրում ուսումնական հաստատությունների տնօրենների վրա․ Թաթոյան
Հայաստանում գործում է հանցավոր սխեմա, որի շրջանակում իշխանությունները վերևից ճնշում են գործադրում ուսումնական հաստատությունների տնօրենների վրա։ Այս մասին հրավիրված հրատապ ասուլիսի շրջանակում հայտարարեց «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։
Նրա համոզմամբ՝ տնօրեններն ուսանողներին և դասախոսներին ներգրավեն կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզչությանը։
«Սա հաղորդում է հանցագործության մասին, մենք սա նաև կուղարկենք, իհարկե, իրավասու պատկան մարմիններին, բայց ինձ շատ հետաքրքիր է, գիտեք, անկախ նրանից ես գրավոր կուղարկեմ, թե՝ ոչ, սա արդեն պետք է հիմք հանդիսանա, որպեսզի պրոցես սկսվի, քրեական վարույթ նախաձեռնվի։ Ոչ թե այդ քրեական վարույթը նախաձեռնվի, օրինակ, տնօրենների նկատմամբ, այլ ավելի վերև, որովհետև այստեղ մեխանիզմ է գործում»,- ասաց Թոթոյանը, ապա մանրամասնեց․
«Վերջին դեպքը Ապարանում տնօրենների հետ կապված, ի՞նչ է հայտարարում նախ մեր երկրի վարչապետը, ասում է՝ ես ատում եմ վարչական ռեսուրսը։ Տեսեք՝ ինչ խաբեություն է, որովհետև դրանից հետո բացահայտ միանգամից տեղի է ունենում վարչական ռեսուրսի չարաշահում։ Նախ՝ այս համակարգը նա ցույց է տալիս նաև, որ երկրում հաստատված է կամայականության ռեժիմ։ Ի՞նչ նկատի ունեմ։ Տեսե՛ք, վարչապետ մակարդակով, ասում է՝ ես հանձնարարել եմ դիմում գրել, ես եմ ասել՝ դիմում գրել, հետո էլ ասում է՝ որպեսզի անարդար չլինի՝ ծառայողական քննություն կնշանակեմ։ Այսինքն՝ նախ առաջինը՝ դու ո՞վ ես, որ նման հանձնարարական տաս, իրավական պետությունում, այնպիսի պետությունը, որտեղ մարդիկ պաշտպանված են, վարչապետն ի՞նչ գործ ունի նման հայտարարություններ տա»։
Նա հյատարարեց, որ բարձրաստիճան պաշտոնյաններն ուղիղ ներգրավված են այս խնդիրներում։
«Մարզպետները ուղիղ ներգրավված են այս պրոցեսի մեջ, ուղիղ կազմակերպման հարցերի մեջ են ներգրավված։ Հայտարարված նախընտրական քարոզչությունը ղեկավարող բարձրաստիճան պաշտոնատար անձինք կան՝ Սուրեն Պապիկյան, Լիլիթ Մակունց, Արայիկ Հարությունյան, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։Եվ ձայնագրության մեջ հստակ ասվում է՝ հանձնարարականը տրված է վերևից, հաշվի առնելով, որ որքան են նրանք ներգրավված այս ամենին, այո՛, ինձ համար առաջին հարցը մասնագիտական իրավական առումով հետևյալն է՝ նրանք պետք է այս դեպքի հիման վրա առնվազն հարցաքննության կանչվեն, նաև՝ ձերբակալվեն»,- ասուլիսի ընթացքում ասաց Թաթոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։