Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությունների թիրախը քաղաքական հակաքարոզչությունն է. Փաստաբան
«Թեև իրավական համակարգը մասնակիորեն անում են իրենց լիազորությունների գործառույթները, բայց եթե ամբողջությամբ մեջ նայենք, տեսնում ենք, որ մեդիա կոմունիկացիան ակնհայտ քաղաքականացված է»,- «Կոռուպցիան նախընտրական փուլում» խորագրով աշխատաժողովին ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
Նա ընդգծեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությունները շատ խնդրահարույց են։

«Մենք տեսնում ենք՝ շատ կարճ պաշտոնական ինֆորմացիային փոխարինելու է գալիս մոնտաժի հնարքներով, ռեժիսորական լուծումներով ինչ-որ տեսանյութեր, որոնք հատկապես թիրախավորում են ընտրություններին մասնակցող ուժերին, հասկանում ենք, որ թիրախը թերևս իրենց օրենքով ունեցած պարտականությունները չեն, թիրախը հանրությանն իրազեկելը չէ հանցագործությունների կանխման վերաբերյալը, թիրախը քաղաքական հակաքարոզչությունն է»,- ասաց Հ.Խուդոյանը։
Նա կոչ արեց օրենքով նախատեսված լիազորությունների հաշվետվողականության համար սահմանափակվել չոր, պաշտոնական տեքստով, դադարել քաղաքական հակաքարոզչությունն իշխանության ընդդիմախոսների նկատմամբ։
Մանրամասն՝ տեսանյութում։
