Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Որպեսզի Հայաստանը չդառնա մահացող պետություն. Ի՞նչ է առաջարկում «Ուժեղ Հայաստան»-ը
«Հայաստանի Հանրապետությունը մահացող պետություն է ժողովրդագրական աղետի պատճառով։ Վերջին 35 տարիներին Հարավային Կովկասի բնակչությունն աճել է մինչև 17.2 մլն, և այստեղ կովկասյանը հեգեմոնն Ադրբեջանի բնակչությունն է»,-խոսելով Հայաստանում ժողովրդագրական խնդիրների մասին՝ նշում է «ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Լիլիա Շուշանյանը։
Վկայակոչելով փորձագիտական կարծիքներն ու կանխատեսումները՝ նա նշում է, որ առաջիկա 25 տարիներին միտումը մնում է նույնը, Վրաստանի ու Հայաստանի բնակչությունը շարունակելու է նվազել, իսկ Ադրբեջանում հակառակը՝ անցնելու է 11 մլնը։
«Թե Համաշխարհային բանկի, թե ՄԱԿ-ի կանխատեսումներն ասում են, որ դարավերջին Հայաստանում պետք է լինի գրեթե 2 մլն բնակչություն։ Հենց այստեղ ժողովրդագրական ցուցանիշներով մենք արդեն պարտված պետություն ենք»,-նշում է նա։
«Ուժեղ Հայաստան»-ի նրկայացուցիչը նշում է 2020 թվականի աղետալի պատերազմի ողբերգական հետևանքներն ու ավելացնում, որ հազարավոր տղաների զոհվելը, հաշմանդամություն ձեռք բերելը տարիների ընթացքում բացասաբար է ազդելու ժողովրդագրական ցուցանիշների վրա։
Հայաստանում ծնելությունը խթանելու համար «Ուժեղ Հայաստան»-ն ունի մշակած ծրագիր, 4-րդ երխայի ծննդյան դեպքում, ըստ ծրագրի, ընտանիքը կստանա 2 մլն դրամ, 5-րդ և ամեն հաջորդ երեխայի ծննդյան դեպքում ընտանիքը կստանա անվճար բնակարան։
Բացի այդ, կուսակցությունն աղքատության կրճատումը սկսելու է առաջին հերթին երեխաներ ունեցող ընտանիքներում։
Մանրամասները՝ տեսանյութում։