Երեխաների ներկայությունը ընտրության մասնակիցների ելույթներին զրկում է և երեխաներին՝ իրավունքներից, և խոսողներին՝ ընտրելիությունից
Քաղաքական
17:51 15/05/2026

Երեխաների ներկայությունը ընտրության մասնակիցների ելույթներին զրկում է և երեխաներին՝ իրավունքներից, և խոսողներին՝ ընտրելիությունից

Այն որ կուսակցություններն ու դաշինքները՝ իրենց առաջատարներով, դեռ մնում են մանր քաղաքականության մեջ, ամեն անգամ նրանց մանրախոհ հանդիպումն է երեխաների հետ։ Մեծերը, իբր խելքներ վարողներ, քննարկում են, թե՝ դա որ ժամին է եղել՝ դասերի՞, թե՞ ազատ։

Խայտառակություն է։ Երեխաներին տանել 18+  հանդիպումների, ելույթների, խոսքերի վկայության այն դեպքում, երբ դրանք մանկական նյութեր չպիտի լինեն, որ ծնողները պիտի դաստիարակված լինեն ու իմանան, թե որ հարցերում է երեխաների դաստիարակությունը այդ տարիքի։

Դաստիարակված չլինելով՝ մեծերը գոնե հասարակ բան պիտի հասկանան՝ իրենց երեխաների չռած աչքերը, բաց բերանները ու յուրօրինակ-տարօրինակ ներկայությունը «քաղաքական»- տղայական-մեծական ելույթներին ցցուն ապացույց է, որ երեխաները քաղաքական տարրերի խաղալիք են դառնում։

Երեխաները, որ ընտրելու իրավունք չունեն այդ տարիքում, ինչո՞ւ են ստրուկի նման պարտավոր դիտել քաղաքական ներկայացումները։

Նույնիսկ քաղաքական դեմքերը, որ մտքերի մեջ հաշվարկում են, որ անպայման իրենք հաղթելու են ու այդ երեխաներին պարտադիր 18+ տարիքի կհասցնեն՝ քանի տարեկան էլ որ դրանք հիմա լինեն... հուզվում են հավանաբար, որ գոնե հինգ տարուց իրենց կընտրեն պուճուրները։

Ծնողներ, բոլորդ նիկոլական պառավ-բիձա՞ եք դարձել։
Ամոթ։

Անահիտ Ոսկանյան

Աղբյուրը`Panorama.am
Placeholder