Սեբաստիա փողոցում վթար է տեղի ունեցել՝ ավտոբուսի և մոպեդի մասնակցությամբ, նախաձեռնվել է քրեական վարույթ
Հասարակություն
19:53 15/05/2026
Հայաստան

Սեբաստիա փողոցում վթար է տեղի ունեցել՝ ավտոբուսի և մոպեդի մասնակցությամբ, նախաձեռնվել է քրեական վարույթ

Այսօր ժամը 13։30-ի սահմաններում ողբերգական վթար է տեղի ունեցել Սեբաստիա փողոցում խաչմերուկում, թիվ 53 երթուղին սպասարկող ավտոբուսը  վրաերթի է ենթարկել մոպեդով առաքիչին։ Տեղեկությունը Panorama.am-ի հետ զրույցում հաստատեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը։

Նա նշեց, որ մոպեդի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։

«Մեղավորության հետ կապված գնահատական չեմ կարող տալ, քանի որ պետք է սպասել ԱՊՊԱ եզրակացության։ Մոպեդի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։ Մեր տեղեկություններով, բարեբախտաբար, լուրջ վնասվածքներ չկան։ Դեպքը տեղի է ունեցել Սեբաստիա փողոցում, ժամը՝ 13։30-ին»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը։

ՀՀ քննչական կոմիտեից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք վերոնշյալ դեպքի հետ կապված հարուցվել է քրեական գործ։ 

«Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 342 հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,- Panorama.am-ին հայտենից ՀՀ քննչական կոմիտեից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սեբաստիա փողոցում վթար է տեղի ունեցել՝ ավտոբուսի և մոպեդի մասնակցությամբ, նախաձեռնվել է քրեական վարույթ