Ազատանում մեքենա է այրվել
Հասարակություն
23:55 16/05/2026
Հայաստան

Ազատանում մեքենա է այրվել

Այսօր՝ ժամը 19։36-ին Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատան գյուղի 22-րդ փողոցում ավտոմեքենա է այրվում։

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։55-ին, մարվել՝ 20։00-ին։ Այրվել են «GAZ» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ազատանում մեքենա է այրվել