Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
5 տարի առաջ այս իշխանությունը խոստացավ՝ անմացորդ նվիրումով ամեն ինչ անել Արցախի համար, իսկ այսօր Արցախը հայաթափված. Վարդևանյան
«Մեր կուսացության առաջնորդ Սամվել Կարապետյանը երբ տեսավ, թե ինչ է կատարվում մեր արժեքների, ինքնության, Մայր Աթոռի դեմ, ասաց՝ մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը, ու տաս ամիս շարունակվում է խայտառակ գործընթաց»,- քարոզարշավի ընթացքում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում բնակիչների հետ հանդիպմանն ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արամ Վարդևանյանը։
Նա նշեց, որ իրավունքն ու օրենքը ստորադասվել են, նսեմացվել են. «Մենք ասում ենք՝ իրավունքը պետք է գերակայի բոլոր դեպքերում, քաղաքական հետապնդումների էջն էլ թողնվի անցյալում»։
Վարդևանյանն հիշեցրեց, թե ինչ խոստումներ են տվել այս իշխանություններըը. «Հինգ տարի առաջ ասում էին՝ անմնացորդ նվիրումով ամեն ինչ անելու են Արցախի Համար։ Այսօր Արցախը հայաթափված է։ Այսօր ասում են՝ ամեն ինչ անելու են խաղաղության համար։
Երեք պատերազմ, այսքան նվաստացում բերած ուժը խոսքի արժեքի հետ խնդիր ունի։
Մեր ուժը խոստանում է կայուն, երկարաժամկետ, ուժեղ խաղաղություն, մեր արժանապատվության վերականգնում, իրական ուժեղ Հայաստան»,- ասաց Վարդևանյանը։