Ավինյանը պետք է Երևանի օդը մաքրեր, ոչ թե տռուսիկ-մայկա տպեր, որ Փաշինյանն ասի՝ հալալ ա. Ծառուկյան
Քաղաքական
15:17 16/05/2026
Հայաստան

Ավինյանը պետք է Երևանի օդը մաքրեր, ոչ թե տռուսիկ-մայկա տպեր, որ Փաշինյանն ասի՝ հալալ ա. Ծառուկյան

Արագածոտնի մարզի Թալին համայնքի բնակիչների հետ հանդիպումներից մեկում լրագրողը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին տեղեկացրեց, որ Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տիգան Ավինյանը մի շապիկի վրա տպել է Ծառուկյանի ու Սամվել Կարապետյանի սխալ արտասանած բառերն ու ցույց տվել Փաշինյանին։ Վերջինը հիացած է այդ շապիկով։

Արձագանքելով տեղի ունեցածին՝ Գագիկ Ծառուկյանն ԱՎինյանին հիշեցրել է, որ ինքը քաղաքապետ է, ոչ թե մայկա-տռուսիկ տպող, որ հաճոյանա Փաշինյանին։

«Ավինյանը պետք է հաճոյանա երևանցիներին, նրանց համար կառուցեր մետրոպոլիտենի նոր կայարաններ, թունելներ, ճանապարհներ,  Երևանի օդը մաքրքրե, ոչ թե տռուսիկ-մայկա տպեր, որ Նիկոլ Փաշինյանն ասեր՝ հալալ ա»,-ասաց նա։

ԲՀԿ առաջնորդն ընդգծել է՝ ինքն ու «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը երկրի, քաղաքացիների համար բազմաթիվ ներդրումներ ու բարեգործություններ են արել, և դրա պատասխանը չպետք է լինի տառասխալի համար քննադատելը, վախեցնելը։

«Ես կարամ ասեմ, որ իրանք տառերն էլ չգիտեն, նախադասությունների չեն տիրապետում, որ տիրապետեին, այսքան փաստաթղթեր չէին ստորագրի՝ ի վնաս մեր երկրի, մեր ժողովրդի»,-ասաց Ծառուկյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ավինյանը պետք է Երևանի օդը մաքրեր, ոչ թե տռուսիկ-մայկա տպեր, որ Փաշինյանն ասի՝ հալալ ա. Ծառուկյան