Փաստարկը, թե Ֆրանսիայում դատարաններն անկախ են, թերեւս միայն կարող է առաջացնել քմծիծաղ. Քաղաքական վերլուծաբան
Քաղաքական
17:08 16/05/2026
Հայաստան

Փաստարկը, թե Ֆրանսիայում դատարաններն անկախ են, թերեւս միայն կարող է առաջացնել քմծիծաղ. Քաղաքական վերլուծաբան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրում է.

«Հայաստանում պարբերաբար հիշատակվում է այն, որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում եղել է Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու որոշման կնքահայրերից մեկը:

Սակայն մեզանում գրեթե ոչ ոք չի հիշում, կամ առնվազն հիշատակում մի այլ հատկանշական բան, որը տեղի է ունեցել մինչեւ 2020 թվականի պատերազմը, որի ընթացքում հիշում ենք Մակրոնի ջերմեռանդ գոտեպնդումները, թեեւ որպես կանոն միայն դեկլարատիվ բնույթի:

Որեւէ մեկը չի հիշում կամ չի ուզում հիշատակել, որ 2019 թվականին՝ 44-օրյա պատերազմից մեկ տարի առաջ, ֆրանսիական դատարաններում գնաց մի շատ հետաքրքիր ալիք, երբ մեկը մյուսի հետեւից որոշումներ սկսեցին կայացնել Ֆրանսիայի եւ Արցախի տարբեր քաղաքների միջեւ գործակցության ՏԻՄ համաձայնությունների դեմ, դրանք հայտարարելով ապօրինի եւ պարտադրելով ֆրանսիական այդ քաղաքների տեղական մարմիններին հրաժարվել այդ հարաբերություններից:

Իհարկե այստեղ որեւէ մեկը կասի, թե դատարանները Ֆրանսիայում անկախ են: Այո, այդ դատարանների «անկախությունն» է պատճառը թերես, որ, օրինակ հրեաների ցեղասպանության ժխտումը քրեականացնելը դատարանում չի ճանաչվում հակաօրինական, իսկ հայերի ցեղասպանության ժխտումը ճանաչվում է մարդու իրավունքին հակասող:

Հետեւաբար, փաստարկը, թե դատարանները անկախ են, թերեւս միայն կարող է առաջացնել քմծիծաղ: Իսկ վերը նշածս դատական ալիքը՝ իրապես առաջացնում է հարցեր: Ինչու՞ հանկարծ, ինչու՞ 2019 թվականին, դատական որոշումների ադպիսի ալիք: Թե՞ «մակրոնյան վարչակազմը» ավելի շուտ էր սկսել այն, ինչ «ամփոփվեց» 2022-ի հոկտեմբերի 6-ին»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Փաստարկը, թե Ֆրանսիայում դատարաններն անկախ են, թերեւս միայն կարող է առաջացնել քմծիծաղ. Քաղաքական վերլուծաբան