«Հրապարակ». Կձերբակալեն Հայաստան եկողներին, որոնք գալիս են ընդդիմության օգտին քվեարկելու
Օրվա մամուլ
08:27 16/05/2026
Հայաստան

«Հրապարակ». Կձերբակալեն Հայաստան եկողներին, որոնք գալիս են ընդդիմության օգտին քվեարկելու

«Հրապարակ» թերթը գրում է.

«Որոշ տեղեկություններով՝ իշխանությունը վերջերս ռուսախոս ֆեյքեր է բուծել, որոնք ակտիվ մեկնաբանություններ են գրում Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավի լայվերի, տեսանյութերի տակ՝ իրենց աջակցությունը հայտնելով ՔՊ-ին և հատկապես՝ Փաշինյանին: Նրանք նաև հավաստիացնում են, թե հունիսի 7-ին իբր Ռուսաստանից հատուկ գալու են՝ ՔՊ-ին ընտրելու։

Այս «հանճարեղ» գաղափարն իշխանության քարոզիչների գլխում հղացել է մի քանի պատճառով․ նախ՝ որ ցույց տան, թե հայ-ռուսական լարված հարաբերություններն ամենևին չեն արտացոլում ռուսաստանաբնակ հայերի՝ ՀՀ իշխանությունների նկատմամբ վերաբերմունքը, որ նրանք անհանգստացած չեն, շարունակում են «սիրել և երկրպագել» Նիկոլ Փաշինյանին, ու Պուտին-Փաշինյան հարաբերությունները ոչ մի խնդիր չեն կարող ստեղծել մեր հայրենակիցների համար: Եվ երկրորդ. տպավորություն գործեն, թե ՌԴ-ում ապրողներին եթե անգամ որոշ ընդդիմադիրներ Հայաստան բերեն, միևնույն է` նրանք գալու են ու ՔՊ-ի օգտին քվեարկեն։ Մինչդեռ ընդամենը շաբաթներ առաջ իշխանության ներկայացուցիչները սպառնում էին, թե հենց օդանավակայանում կձերբակալեն Հայաստան եկողներին, որոնք գալիս են ընդդիմության օգտին քվեարկելու»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Կձերբակալեն Հայաստան եկողներին, որոնք գալիս են ընդդիմության օգտին քվեարկելու